Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի  ձեռնարկած դրական քայլերը

Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի  ձեռնարկած դրական քայլերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

Ըստ աղբյուրի՝ Կիպորսի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք կիրառելու ուղղությամբ։

Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը՝ լիովին հարգելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]